Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հնարավոր է, այս տարի 30 տոկոսով նվազի ոռոգման ջրի գինը

Հնարավոր է, այս տարի 30 տոկոսով նվազի ոռոգման ջրի գինը
27.02.2013 | 18:46

Հայաստանի Ագրագյուղացիական միության նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆՆ այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ խոսեց կառավարության ներկայացրած գարնանացանի աջակցման ծրագրի և մեկնարկելիք գյուղատնտեսական աշխատանքների մասին: Տասը օրից Արարատյան դաշտավայրում կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Նրա համոզմամբ, գյուղատնտեսական աշխատանքների համար հաջող տարի է սպասվում: Վերջինիս մտահոգությունն ապրիլյան հավանական ցրտահարություններն են, սակայն ծխահարությամբ հնարավոր կլինի մեղմացնել այն: Նաև`շուրջ 16 ֆերմեր այսօր ծանր վիճակում է նախորդ տարվա գյուղատնտեսական ձախողված ծրագրի պատճառով: Նա հույս հայտնեց, որ այս տարի պատասխանատուները ավելի զգոն կլինեն, իսկ նախորդ տարվա ձախողման մեղավորները կպատժվեն: «Մի քանի օր հետո գյուղի աշխատավորները կլինեն դաշտում, եղել են բանակացություններ պատասխանատուների հետ, որ ոչ մի գյուղացի պարարտանյութի կարիք չունենա: Անհրաժեշտ է ստեղծել արտադրող-պետություն կայուն կապ: Ակնկալում ենք, որ դիզվառելիքի պակաս այս տարի չի լինի: Հմտությունները ճիշտ կիրառելով՝ կայուն գյուղատնտեսություն կունենանք»,-նշեց բանախոսը: Անհրաժեշտ է կատարել նաև սերմաթարմացում:

Այս տարվա ձնածածկույթից Հ. Բերբերյանը գոհ է, ոռոգման հարցը լուծված է, ձնածածկույթը ջրամբարում կապահովվի բավարար ջուր: Նրա խոսքով, նախորդ տարի էլ ձնածածկույթ կար, սակայն ջուրն անհետացավ, իսկ թե ո՞ւր, դժվարացավ պատասխանել. «Ըստ երևույթին դա, պարզապես, թերի աշխատանքի արդյունք էր»,-հավելեց նա` հույս հայտնելով, որ այս տարի նաև 30 տոկոսով կնվազի ոռոգման ջրի գինը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2643

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ